Foto

Ռուսական S-400 համակարգերը ապրիլին պատրաստ կլինեն շահագործման

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմաիլ Դեմիրը CNN Türk-ին տված հարցազրույցում մանրամասներ է հաղորդել ռուսական S-400 զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության  համակարգերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ:

Իսմաիլ Դեմիրը  նշել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը դեկտեմբեր ամսին հավաքված կլինեն, սակայն շահագործման պատրաստ կլինեն միայն ապրիլին:

«Մի շարք տեխնիկական հարցեր կան, որոնցից մեկը  մեր մասնագետների կրթությունն է: Այս ամենն ավարտելուց հետո համակարգերը ապրիլին պատրաստ կլինեն շահագործման»,-ասել է Դեմիրը:

Ի պատասխան ռուսական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերման հարցին, Դեմիրը ասել է, որ այն նոր թեմա է, ռուսական կողմից առաջարկ են ստացել և պետք է ուսումնասիրեն այն: