Foto

Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության եւ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։

 Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։ Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի սերտ շփումներ են իրականացվում, գնալով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, առաջ է ընթանում համակողմանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ես մեծապես կարեւորում եմ չին-հայկական հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքերով ապահովել երկկողմ հարաբերությունների փոխշահավետ եւ շարունակական խորացումը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն եւ բարեկեցություն»։