Foto

Հայաստանի Զինված ուժերն աննախադեպ մասշտաբի զորավարժություն է անցկացնելու

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հայկական զինված ուժերը զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին որոշումն ընդունավեց կառավարության այսօրվա նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ մեծ մասշտաբով միջոցառում է նախատեսվում։ «Պարոն Տոնոյան, մենք նախկինում նման մասշտաբի միջոցառում ունեցե՞լ ենք»,- Պաշտպանության նախարարին հարցրեց վարչապետը։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ չենք ունեցել նման միջոցառում, բայց կարևորն այն է, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում է՝ թվաքանակի առումով։
Վարչապետն ասաց, որ այս ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, որ ովքեր օրենքով սահմանված պարտավորություն ունեն, պետք է ներգրավվեն, որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու։ «Սա կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է, մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը ստուգելը։ Սա պլանային աննախադեպ կարևոր միջոցառում է»,- ասաց վարչապետը։
Դավիթ Տոնոյանն ասաց, որ ռազմական պլանային հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է երեքից հինգ օրով ընդգրկվելու այս գործընթացում, մնացածը՝ ներկայանալու են զինվորական հավաքակայաններ ընդամենը մեկ օրով: