Foto

«Հեգեմոնի» մետամորֆոզը

Հայաստանը ՀՀՇ-ական իշխանության տարիներին արդեն ճաշակել է «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի դառը պտուղները: Ճիշտ է՝ ՀՀՇ-ն և իր իշխանությունն արդեն պատմության գրկում են, բայց իշխանությունն ամբողջությամբ մեկ մորդու կամ խմբի ձեռքում կենտրոնացնելու մոլուցքը կարծես արդիական է նաև մեր օրերում: Օրինակնե՞ր՝ որքան ուզեք:

Թավշյա հեղափոխությունից հետո, առանց ըտնրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, հապշտապ անցկացված ընտրություններում «հեգեմոնի» քաղաքական ուժը 70 տոկոսանոց ծանր ներկայություն ունի խորհրդարանում ու առանց աչքը թարթելու օրենքներ է դակում, ամենուր մոլեգնում է նախկինների նկատմամբ բոլոր հնարավոր միջոցներով հետապնդումների ուրվականը և ամենևին էլ էական չէ, որ դա կատարվում է քննչական և դատական մարմինների նկատմամբ բացահայտ ճնշումների ֆոնի վրա: Հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկատվությունը պահվում է գաղտնիության մեջ, իսկ քաղաքացիների բանկային գաղտնիքը դրվում է քննչական մարմինների տրամադրության տակ: Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները շուտով կլինեն քաղաքական, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բոլոր խոստումները մղվել են հետին պլան: Նոր իշխանություններն ու վարչապետն արդեն հարմարվել են նախկինների հագով կարված կոստյումին և «մեր դեմ խաղ չկա»-ն արդեն բացահայտորիեն հնչում է ԱԺ պատգամավորի շուրթերից: Նույնիսկ «հեգեմոնն» է սկսել վերանայել իր նախկին կարծիքներն ու աշխարհայացքը:

Անկեղծորեն զարմացած եմ, որ տարիներ շարունակ մասնավորապես Սաշիկ Սարգսյանի ապօրինությունների մասին ելույթներ ունեցող Փաշինյանի մոտ հիմա կարծիք է ձևավորվել, որ նա գրեթե հրեշտակ էր: Մյուս կողմից էլ զարմանալի չէ, քանի որ մի կողմից հայտարարում է, որ ոչ մի դատավորի չի զանգում, թեև չգիտի ոչ մի դատավորի, որ իր ասածը կհամարձակվի չկատարել, բայց Քոչարյանի գործով դատական վերջին նիստից առաջ «իշմար» է տալիս դատավորին, որ ՍԴ որոշումը ապօրինի է և այն (ՍԴ-ն) գործում է հայ ժողովրդի դեմ: Երբ «հեգեմոնը» կոչ էր անում շրջափակել դատարանները, դա ներկայացվեց որպես նրա քաղաքցիական դիրքորոշում, բայց հոկտեմբերի 19-ին ԱԺ նախագահի ՍԴ- դեմ խաչակրաց արշավանքի կոչը արդեն զուտ քաղաքացիական դիքորոշում չէր: Իշխանության ներկայացուցիչներն արդեն օրենքները ոտնահարելնու իմունիտետ են ձեռք բերում: «Հեգեմոնը» սեփական անսխալականության և անպատժելիության պատրանքով արագ մետամորֆոզի է ենթարկվում: Ցավալին այն է, որ դա քողարկվում է «հարևան Պողոսի» կամքով:

foto
Author: Eduard Saribekyan