Foto

Բակո Սահակյանը Պոլիտեխնիկի ռեկտորի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ բուհի անմիջական մասնակցությամբ երկրում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: