Foto

Սեյրան Օհանյան․ Կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել

«Կարծում եմ, որ սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել: Մնացածը հետևեք դատավարության ողջ գործընթացին»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե տեղեկություն ունե՞ք, որ զինվորներին գումար են վճարել, որպես վարձկաններ են  օգտագործել, Ս. Օհանյանն ասաց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի։

Նա նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Աղբյուր` Panorama.am