Foto

Խախտումներ են հայտնաբերվել Արագածավան համայնքում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից ստացված գրության հիման վրա, 2019թ. սեպտեմբերի 5-6-ը ստուգումներ են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում:
Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.1353 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակություն ունեցող հողամասում՝ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, կառուցվել և գործում է սննդամթերքի խանութ:
Համայնքի ղեկավարի կողմից վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել Տեսչական մարմնի աշխատակիցներին: Արդյունքում համայնքի ղեկավարի կողմից խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի պահանջներ:
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետին միջնորդություն է ներկայացվել, որպեսզի նշված խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվեն համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք: