Foto

Թեհրանը բացառում է Ռոհանի-Թրամփ հանդիպման հնարավորությունը

Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների որևէ հանդիպում Նյու Յորքում նախատեսված չէ, այսօր Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մեր օրակարգում ոչ նման հանդիպում է նախատեսված, ոչ էլ նման հանդիպում կարող է կայանալ: Նման բանակցություններ չեն լինելու»,- ասել է Մուսավին:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորության մասին շաբաթներ առաջ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: