Foto

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները: