Foto

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրն ազատ է արձակվել

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը  ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը, հայտնում է Aravot.am-ը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ եւ փոխել խափանման միջոցը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գրավի չափը 20 մլն դրամ է։