Foto

Կենտրոն համայնքում տեղադրվում են պլաստիկ թափոնների սորտավորման ամաններ

Սեպտեմբեր ամսվա ընթացքում «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ), «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրել է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 4 սորտավորման ամաններ և կտեղադրի ևս 9-ը։ ISSD ՀԿ-ից տեղեկացնում են, որ ամանները տեղադրվել են հետևյալ տարածքներում՝
• Խաչքարերի պուրակ (1 հատ)
• Հյուսիսային պողոտա (2 հատ)
• Կարապի լիճ (1 հատ)
Մյուս 9-ը ամանները տեղադրվելու են՝

• Պոպլովոկի այգի (2 հատ)
• Կոմիտասի պուրակ (1 հատ)
• Կասկադ (1 հատ)
• Հյուսիսային պողոտա (1 հատ)
• Անգլիական այգի (2 հատ)
• Հանրապետության հրապարակ (1 հատ)
• Խաչքարերի պուրակ (1 հատ)

Ծրագրի այս բաղադրիչի հովանավոր «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մշտապես իրականացնում է սոցիալական ծրագրեր և այս անգամ ևս ձեռնամուխ եղավ  աջակցել նոր ծրագրի իրականացմանը:
 «Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ․-ի հունիսին՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ISSD ՀԿ-ն իրականացրել է թափոնների սորտավորման աշխատանքներ 200-ից ավելի կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագրի աջակիցներից են  Երևանի քաղաքապետարանը, «Կոկա Կոլա» հիմնադրամը, ՀՀ Կառավարությունը։