Foto

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը և ԱՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: