Foto

Ո՞վ է Բոլթոնին հնարավոր փոխարինողը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի թեկնածությունը՝ որպես իր անվտանգության հարցերով խորհրդատու, Ջոն Բոլթոնին աշխատանքից ազատելուց հետո։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրների ՝ Թրամփը ներկայումս քննարկում է Պոմպեոյի թեկնածությունը: Եթե Թրամփն ընդունի այս որոշումը, ապա Պոմպեոն միանգամից կզբաղեցնի երկու պաշտոն:

Բացի Պոմպեոն, ևս չորս հոգի հավակնում են զբաղեցնել Բոլթոնի տեղը: Սակայն, թե ովքեր են այդ մարդիկ, դեռ անհայտ է: