Foto

Տիգրան Ավինյան.Կարկտահարությունից տուժած գյուղացիների հարցը կքննարկվի միանշանակ

Խորհրդարանում մեկնարկած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հարց բարձրացրեց կարկտահարության հետևանքով գյուղացիների կրած վնասները փոխատուցման հետ կապված՝ մասնավորապես Շիրակի մարզի մի շարք համայնքներում։

Պատգամավորը հարցրեց նաև, թե կառավարությունը պատրաստվու՞մ է աջակցել բնակչության սեմնացուի հարցով։

Փոխավրչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցին կոնցեպտուալ պատասխան կտա։

«Այս տարվանից արդեն պիլոտային ծրագիրն է իրականացվում գյուղատնտեսական ապահովագրության, որը ենթադրում է, որ պետք է մոտակա տարիների ընթացքում լայն տարածում ունենա։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ կքննարկվի միանշանակ և ըստ որոշակի չափորոշիչների, նախկին փորձի համապատասխան որոշում կկայացվի»,- ասաց փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է սերմնացուով ապահովմանը՝ Ավինյանն ասաց. «Մենք այս պահի դրությամբ ունենք մեծ քանակությանբ սերմնացու, որը գնվել էր դեռևս 2016-17 թվականին, որը չի սպառվել և մտածում են այդ սերմնացուի հետ ինչ անել։ Եթե խոսքը վերաբերում է այն ծրագրին, որը նախորդ տարի էր առաջ քաշվել՝ 60 հազար դրամ փոխհատուցումներ ենթադրելու, դա առհասարակ դուրս է եկել, քանի որ արդյունավետության առումով ոչ բավարար է գնահատվել։ Հավելյալ որևէ պատասխան սերմնացուի հետ կապված չեմ կարող տալ»։