Foto

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փազլ հավաքելու մրցաշար

Հայաստանյան առաջատար մինչև հինգ տասնյակ կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ:

«Puzzle Battle» փազլ հավաքելու մրցաշարը ևս մեկ հիանալի հնարավորություն է ամրապնդելու աշխատակիցների թիմային ոգին և, ինչու՞ ոչ, արթնացնելու մրցակցայինը՝ միաժամանակ միավորելով բոլորին սոցիալական կարևոր նախաձեռնության շուրջ։

Կազմակերպիչների փոխանցմամբ, յուրաքանչյուր թիմ բաղկացած է կազմակերպության 3 աշխատակիցներից (ինչպես նաև աջակցող թիմ): Բոլոր թիմերին միաժամանակ տրվում է 500 կտորից բաղկացած միևնույն նկարով փազլ։ Մրցույթն ավարտվում է այն ժամանակ, երբ 1-ին 3 թիմերն ավարտում են իրենց փազլի հավաքումը։

Մասնակցելով մրցույթին՝ կազմակերպություններն իրենց փոքր ներդրումը կունենան հայաստանյան 3 կարևոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Տարեց մարդկանց խնամքի տան և Հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում։

Մրցութային առաջին երեք տեղերը զբաղեցրած կազմակերպություններին բացի անակնկալ նվերներից կշնորհվեն հատուկ նվերներ՝ նախատեսված վերոհիշյալ կենտրոնների համար։ Ընդ որում, նվերների ընտրությունը պայմանավորված է շահառու կազմակերպությունների կողմից մատնանշված կարիքներով։

Մրցույթը կեզրափակվի անմոռանալի afterparty-ով՝ դիջեյի մասնակցությամբ։ Մրցույթին հնարավոր կլինի մասնակցության հայտ ուղարկել մինչև սեպտեմբերի 25-ը։

«Puzzle Battle»-ը կազմակերպել է Ingenio ընկերությունը, այն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: