Foto

Սեպտեմբերի 13-ին Գեղարդը փակ կլինի այցելուների համար

Սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-ից մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Նա գրել է. «Սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-ից մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։