Foto

Ալիկ Սարգսյանը կդիմի ԴԱՀԿ

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտադիր է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով ապահովել դատական ակտի կատարումն առ այն, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի։

Հիշեցնեք, որ նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»: Ա.Սարգսյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Վարդգես Գեւորգյանի, ինչը բավարարվել էր. Դատարանը պարտավորեցրել էր Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար:

Դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ, սակայն նախկին մարզպետը դեռեւս հրապարակայնորեն ներողություն չի խնդրել նախկին ոստիկանապետից։ «Չի արել, հիմա դիմելու ենք, դրանով փաստաբանն է զբաղվում։ Այս անգամ հարկադիր կատարման միջոցով պետք կատարվի դատարանի վճիռը, մնացածը թող ինքը որոշի»,- ասաց Ալիկ Սարգսյանը։

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը նաեւ հաղորդում էր ներկայացրել քննչական մարմիններին առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ հակընդդեմ հաղորդումն էր ներկայացրել նաեւ Վարդգես Հովակիմյանը՝ թե 2008 թվականին գումար է փոխանցել Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձվել:

Աղբյուր` Փաստինֆո

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։