Foto

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմա»-ի կազմում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» միանալուց հետո հայ կիսապաշտպանն առաջին անգամ է թիմի հետ մարզվում: Քիչ ավելի ուշ կկայանա պաշտոնական ասուլիսը որպես մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստ: