Foto

ՀՀ վարչապետը և Նախագահը շնորհավորական ուղերձ են հղել Տաջիկստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: «Հարգելի Էմոմալի Ռահմոն,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները:
Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների՝ բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հենված հարաբերություններն այսուհետ ևս կնպաստեն միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Հարգելի Էմոմալի Ռահմոն,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: