Foto

Նադալը հաղթել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում

Նյու Յորքի «Բիլի Կինգ» կենտրոնական կորտում կայացավ ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միմյանց դեմ մրցեցին ՌԴ ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը և իսպանացի Ռաֆայել Նադալը: 4 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Նադալը գերազանցեց մրցակցին՝ 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6:

Այս խաղից հետո Ռաֆայել Նադալն «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում իր հաղթանակների քանակը հասցրեց 19-ի: