Foto

Վերականգնվել է Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանը, որը պատերազմի ժամանակ վնասվել էր ահաբեկիչների կողմից, վերականգնվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը:

«Ահաբեկչության հետևանքները վերացնելով՝ վերականագնվել է  Դամասկոսի արվարձանում գտնվող Ազգային միացյալ վարժարանը։ Շնորհավոր բոլոր դամասկահայությանը»,- գրել է նա։

Ազգային միացյալ վարժարանը հիմնվել է 1929 թվականին։ Վարժարանի բացմանն օժանդակել են դոկտոր Լ. Փոթուքյանը և երեսփոխան Մովսես Տեր-Գալուստյանը։ 1937-1938 թթ. ուսումնական տարում վարժարանը հիմնել է մասնաճյուղ Բաբ Թումա թաղամասում՝ Ազգային Զավարյան վարժարան անունով (մանկապարտեզ և նախակրթարան)։ Այն գործել է մինչև 1945 թվականը։ Ազգային միացյալ վարժարանը 1929 թվականին ունեցել է շուրջ Դամասկոսի Կյուլլապի Կյուլպենկյան-Սահակյան վարժարանի սաները ՀԲԸՄ նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնի հետ, 1950-ական թթ.՝ 175-230, 1989 թվականին՝ 232, 1997 թվականին՝ 242 աշակերտ։