Foto

ՊԵԿ-ն անիմացիոն տեսանյութով կբացատրի մեքենաների թանկացումը

ՊԵԿ-ն առաջիկայում կհրապարակի անիմացիոն տեսանյութ՝ հանրությանը ներկայացնելով, թե 2020 թվականի հունվարի 1-ից ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նշեց, որ կիրառվելիք դրույքաչափերը տարբեր են։ «Դրանք 48-54 տոկոս դրույքաչափի մասին է խոսքը։ Այսինքն՝ եթե մենք դա որպես տեղեկատվություն տարածենք, մեր ժողովրդի մոտ ընկալելու հետ կապված խնդիրներ կարող են լինել, հետևաբար, մենք անիմացիոն բաղադրիչ պարունակող տեսահոլովակի միջոցով դա կասենք»,- ասաց նա։

Հարցին, թե միջինում որքանով են թանկանալու ավտոմեքենաների մաքսատուրքերը, Անանյանը պատասխանեց․ «Ավտոմեքենա կա, որ մինչև 70 տոկոս կբարձրանա, մեքեկա կա՝ 10 անգամ, 3 անգամ, 5 անգամ»։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև կառավարության նիստում այսօր ընդունված նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է մինչև չորս տարվա հնության մեքենաների դեպքում չկիրառել ԱԱՀ։