Foto

«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և իր օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում: Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը»,- հայտնում է ակումբը: