Foto

Արտակ Դավթյան․ Պաշտպանության նախարարի հետ ոչ մի լարվածություն չկա և չի կարող լինել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե Պաշտպանության նախարարի հետ ինչ որ լարվածություն կա․ «ՊՆ նախարարի հետ ոչ մի լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետն աջակցում է նախարարին և կատարում է նրա հրամանները։ Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և այդ մասով ոչինչ չեմ կարող ասել։ Ոչ մի հարցում անհամաձայնություն չի եղել։ Կա աշխատանքային կարգ, յուրաքանչյուր մեծ որոշում կայացնելուց առաջ լինում է քննարկում և որոշումը ընդունվելուց հետո բոլորս կարատում ենք ընդունված որոշումը, յուրաքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն ոչ մի հարցի շուրջ չունենք»,- Vesti.am-ի տեղեկացմամբ ասաց Ա․ Դավթյանը։
Լրագրողների այն հարցին, թե խոսվում է Օնիկ Գասպարյանի հնարավոր նշանակման մասին, ով կփոխարինի Արտակ Դավթյանին, ԳՇ պետը նշեց․ «Երբ ինձ կհանեն, բնական է, որ Օնիկ Գասպարյանն առաջին տեղակալն է նրան էլ կնշանակեն։ Ինչպես նկատել եք ոչ մի Գլխավոր շտաբի պետ մինչև կյանքի վերջ չի ծառայում, յուրաքանչյուրս էլ ժամանակին դուրս ենք գալիս, կան օրենքով նաատեսված ժամկետներ»։
Հարցին արդյոք Վաղարշակ Հարությունյանը կվերադառնա համակարգ Արտակ Դավթյանը նշեց, որ նա այդ հարցի հետ կապ չունի, քանի որ համակարգ վերադարձնողը և որոշում կայացնողը ինքը չէ։