Foto

«Փաստ». Հայկ Գրիգորյանը կարող է հեռանալ

«Փաստ» թերթը գրում է, որ «քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում: Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաեւ իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։ Եվ ահա, թերթի՝ քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում. կա տեղեկատվություն, որ իր պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաեւ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում