Foto

Աշոտ Ղուլյան․ Անկախությունը հպարտություն ու արժանապատվություն է

ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն Արցախի պետական համալսարանի առաջին կուրսեցիների համար անց են կացրել Արիության դաս:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Աշոտ Ղուլյանը: Նա շնորհավորել է առաջին կուրեսիցներին՝ համալսարանական կյանքի մեկնարկի և ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։
Խոսելեվ ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձի մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Անկախությունը հպարտություն ու արժանապատվություն է, որը մենք վաստակել ենք մեծ զոհողությունների գնով: Այն արժեք է, որ ոչ բոլոր ազգերն ունեն. աշխարհի ավելի քան 5000 ազգ ու ազգությունից 250-ն ունեն անկախ պետականություն և դրանից երկուսը մերն է: Արցախյան ազատագրական պայքարն այն առաջին քննությունն էր, որով անցել է մեր նորանկախ հանրապետությունը և գերազանց ապացուցել իր կենսունակությունը: Արդեն 28 տարի պետական ինստիտուտների զարգացման, անվտանգության կատարելագործման և տնտեսական առաջընթացի հիմքում ընկած կարևորագույն գաղափարն այս հողում հզոր պետականություն կերտելն ու աշխարհի կողմից այն ճանաչելի դարձնելն է: Անկախության իմաստը յուրաքանչյուր սերնդի համար կարևորվում է յուրովի, եթե ավագ սերնդի համար այն առաջին հերթին Արցախի հողում հայ մնալու և անվտանգ գոյության երաշխիք էր, ապա նոր սերունդների համար անկախ հայրենիք ունենալն արդեն սեփական ինքնության անբաժանելի մաս է: Անկախ երկրի քաղաքացի լինելը, թեկուզև չճանաչված երկրի, բազմապատկում է մեր անհատական ինքնավստահությունն ու ինքնագնահատականը: Որպես ժողովուրդ՝ մենք լավ գիտենք անկախության կորստի գինն ու հետևանքները: Տարիներով զրկված լինելով անկախ պետականությունից՝ մենք հնարավորություն չենք ունեցել մեր ազգային կապիտալը՝ նյութական, թե՛ մարդկային ներդնելու սեփական հայենիքի զարգացմանը, արդյունքում, ցավոք, կորցրել ենք այդ կապիտալի մի մասը: Այսօր արդեն սեփական ուժերի լարումով ու ապագայի նկատմամբ մեծ լավատեսությամբ պետք է անենք հնարավորն ու անհնարը լրացնելու մեր կորցրածը և ամեն օր ստեղծելու նոր արդյունք»:
ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն իր ելույթում անդրադարձել է 28 տարիների կատարած աշխատանքների, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին:
Նա 28 տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարել է ազատ ու անկախ Արցախ ունենալը, ինչպես նաև կանոնավոր բանկի ստեղծումը:
«Վերջին ժամանակահատվածում պաշտպանության բանակում կազմակերպվել են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել պաշտպանության պատրաստավծությունը և հասնել այն մակարդակի, որը թույլ կտա լիարժեք կատարել մարտական առաջադրանքը»,-ավելացրել է նախարարը:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է համալսարանականներին և հույս հայտնել, որ այսօրվա սերունդն է լինելու վաղվա ապագան, ովքեր գիտության և հայրենիքի պաշտպանության նվիրական գործում ունենալու են իրենց ներդրում: