Foto

Մոհամադ Զարիֆ․ Մոսկվայում քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը

«Եվրոպական պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրերի փրկության ուղղությամբ», - այսօր Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ռուսաստանը և Չինաստանը մեր կողմից դիտարկվում են որպես գործընկերներ, որոնք օգնել են մեզ միջուկային համաձայնագրի հարցում, ամուր դիրքեր ունեն և նպաստում են համաձայնագրի փրկությանը: Ցավոք սրտի, մենք նույնը չենք կարող ասել եվրոպացիների մասին: Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել միջուկային համաձայանգրի շրջանակներում իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ», - հայտարարում էր Զարիֆը: