Foto

Սեպտեմբերից ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները

Սեպտեմբերից Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը, հավելելով, որ դա տեղի կունենա անվտանգության պահանջներին համապատասխանության լրացուցիչ հետազոտությունների անցկացումից հետո։
«Կոմիտեն հաջորդ շաբաթ կուսումնասիրի էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու ՀԱԷԿ հայտը»,- ավելացրել է նա։ Մարտիրոսյանը նշել է, որ 2016-ին սկսված աշխատանքները կավարտվեն 2021 թվականին և իրականացվում են գրաֆիկից որոշակի շեղումով, ինչը կապված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառների հետ, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է։ Գնահատման աշխատանքները տարվում են երկու փուլով։ Առաջին փուլում գնահատվում է ռեսուրսի առկայությունն ԱԷԿ անվտանգ շահագործման համար 10 տարի ժամկետով։ Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, տեղի է ունեցել հաջող փորձարկում»,- նշել է Մարտիրոսյանը։