Foto

Նիկոլ Փաշինյան․Սա հրաշալի թիվ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝
 
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,
 
Շինարարության աճ՝ 4.1 տոկոս,
 
Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,
 
Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս,
 
Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,
 
Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:
 
Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով: