Foto

Քննարկվել է Գյումրու «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Կողմերը կարևորել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրման ու եզրակացության տրամադրման խնդիրը: