Foto

Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին

Օգոստոսի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: