Foto

Բակո Սահակյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը քննարկել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում: