Foto

Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ զարգացման գծով փոխտնօրեն

Անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն: Հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում»,- նշված է հայտարարությունում: