Foto

ԱԺ-ի դիմաց Ամուլսարի հանքի բացման դեմ պայքարողների ու ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ

Նախագահական նստավայրի հարակից տարածքից ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ փորձեցին ԱԺ-ի դարպասներից ներս մտնել: Ոստիկանները, սակայն, փորձեցին խոչընդոտել ակտիվիստների մուտքը, որի հետևանքով քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև: Գրում  է Tert.am ։

Ցուցարարները փորձեցին փակել նաև Բաղրամյան փողոցը, սակայն ոստիկանները դարձյալ փորձեցին խոչընդոտել ակտիվիստների գործողությունները, որի հետևանքով ևս քաշքշուկ տեղի ունեցավ: Ոստիկանական ուժերը փորձեցին գետնին նստած ակտիվիստներին բռնի ուժով հեռացնել պողոտայից՝ երթևեկությունը կարգավորելու համար:

«Նիկոլն այս պահին շարունակում է Սերժի ծրագիրը: Ինքը մերժել է Սերժին, սակայն անում է Սերժի բոլոր ծրագրերը: ԱԺ-ի մուտքը փակելով՝ նա կանգնում է իր խոսքից, որ ԱԺ-ն տալիս է ժողովրդին»,-նշեց ակտիվիստներից Մկրտիչ Գրիգորյանը: