Foto

Նովոսիբիրսկի մարզում Honda Step Wagon-ի վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, ևս 9-ը վիրավոր են

ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկի շրջանում Honda Step Wagon մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, ևս 9-ը վիրավոր են, տեղեկանում ենք ՌԴ ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզային գլխավոր վարչության կայքից:

Վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ կիրակի՝ ժամը 23:20-ին, К17Р մայրուղու 474-րդ կմ հատվածում մեքենայի վարորդը, որը Նովոսիբիրսկից Կարասուկ էր ուղևորվում, կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել փոսը: Պատահարի հետևանքով տուժել է վարորդը և ութ ուղևոր, իսկ 1957 թվականին ծնված ուղևորուհին մահացել է շտապօգնության մեքենայում:

Զոհված ՀՀ քաղաքացու ինքնության վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: