Foto

«Փյունիկ»-ը պարտվել է նաև Անգլիայում և դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Եվրոպայի լիգայից` պատասխան խաղում ևս պարտվելով անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, «Փյունիկ»-ն արտագնա խաղում բաց թողեց 4 գնդակ, ինչպես առաջին խաղում: «Վուլվերհեմփթոն»-ի կազմում աչքի ընկան Պեդրու Նետուն, Մորգան Գիբս-Ուայթը,  Ռուբեն Վինագրեն և Դիոգու Ժոտան:

Երկու խաղերի ընդհանուր 0:8 հաշվով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում խաղալու հնարավորություն ստացավ «Վուլվերհեմփթոն»-ը: