Foto

Կվերանորոգվի Վանաձորի քաղաքային մարզադաշտը

Վանաձորի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացել է վերջնականապես լուծել վերակառուցման հետ կապված թղթարարական խնդիրները, եւ ինտենսիվ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ:

Վանաձորի քաղաքային մարզադաշտում իր հանդիպումներն անցկացնում է «Լոռի» ֆուտբոլային ակումբը: