Foto

Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց  Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:

Կայծակնային մրցաշարում Արոնյանը մրցումային երկրորդ օրը կրեց երկու պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցեց ոչ-ոքի: 36 հնարավորից հավաքելով 22 միավոր՝ Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:

Երկրորդ տեղում 21,5 միավորով Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21,5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 6-րդն է: