Foto

Հակառակորդի կրակոցից 27-ամյա զինծառայող է վիրավորվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 23։50- սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ-ն։

Վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արտակ Օ-ն պայմանագրային զինծառայող է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: