Foto

Լեւոն Արոնյանը բլիցում հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Արագ շախմատի մրցաշարից հետո գրոսմայստերները երկու օր կմրցեն կայծակնային խաղում։

Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում սևերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին, որին հաղթել էր նաև ռապիդի պարտիայում։

Արոնյանն այժմ 14,5 միավորով միանձնյա առաջատարն է։ 

Աղբյուր՝ News.am