Foto

Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկկողմանի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասացին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:

«Իր մանդատի շրջանակներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու հարցում»,- նշեցին ԿԽԿՄ-ի երևանյան գրասենյակից:

Օգոստոսի 13-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըլրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է: