Foto

Լևոն Արոնյանը հաղթեց Կարուանային

Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի երրորդ օրը հաղթանակով մեկնարկեց Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը 7-րդ տուրում սևերով հաղթանակի հասավ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում:

8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Ռիչարդ Ռապորտի, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակներով կխաղա Յու Յանջի հետ:

Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը։

Այս պահին Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 9 միավորով Վաշիե-Լագրավն է, իսկ Ֆաբիանո Կարուանան 8 միավորով երրորդ տեղում է:

Աղբյուր՝ armsport.am