Ղրղզստանի գլխավոր դատախազությանօպերատիվ հետախուզական գործունեության և հետաքննության վերահսկողության վարչության պետ Զամիր Բեյշեկեևը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրել: Այդ մասին հայտնում է  РИА «Новости»-ն:

Աթամբաևին միաժամանակ մեղադրում են զանգվածային անկարգությունների կազմակերպման և սպանության փորձի մեջ: Բացի այդ նա մեղադրվում է պատանդառության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելու համար:

Աղբյուրը նշում է, որ Աթամբաևին ցմահ բանտարկություն է սպառնում:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Ղրղզստանի նախկին նախագահը մեղադրվում է պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ:

Vesti.am