Foto

Ռուսաստանը Թուրքիային ՍՈՒ-35 է առաջարկում

Թուրքական Yeni Safak թերը հայտնել է. որ Անկարան քննարկում է ռուսական ՍՈՒ-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը՝ ամերիկյան F-35-ի փոխարեն, որոնք Միացյալ նահանգները հրաժարվում է վաճառել թուրքիային: Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերության և թուրքական ռազմաօդային  ուժերի ներկայացուցիչներն այժմ քննարկում են առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է ГАЗЕТА-ն, Թուրքիայի համապատասխան գերատեսչություններն ուսումնասիրում են ՍՈՒ-35-ի առանձնահատկություններն ու տեխնիկական հատկանշները: Եթե Անկարան դրական գնահատի ռուսական ինքնաթիռը, ապա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները կանցնեն ՍՈՒ-35-ի գործարքի պաշտոնական պայմանգրային գործընթացին:

Vesti.am