Foto

Էդ Շիրանի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել. տեսանյութ

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի Nothing On You երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում Է հավաքել YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը եւ արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում եւ երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրինի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների հետ) թրեքների հիման վրա ստեղծված արդեն երրորդ հոլովակն Է: Ավելի վաղ երաժիշտը Beautiful People երգի հոլովակն Էր թողարկել սոուլ-երգիչ Հալիդի եւ Antisocial-ը՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: