Foto

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ մերկացրել Է ոտքերը

Քեմբրիջի դքսուհի Քեյթը շորտ Է հագել եւ առաջին անգամ մերկացրել ոտքերն այն ժամանակից ի վեր, երբ դարձել Է արքայազն Ուիլյամի կինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

37-ամյա Քեյթ Միդլթոնը պրկագիրկ մուգ կապույտ շորտով Է հայտնվել բարեգործական առագաստային ռեգատայում, որը տեղի Է ունեցել օգոստոսի 8-ին Անգլիայի Քաուս քաղաքում: Ինչես նշել Է հրատարակությունը, դքսուհին այդ հագուստից խուսափում Էր 11 տարի: Վերջին եւ միակ անգամ նրան շորտով նկատել են 2008 թվականի սեպտեմբերին Լոնդոնում դիսկո ոճի երեկույթում:

Հունիսին արքայազն Ուիլյամի կինը Action on Addiction կազմակերպության ամենամյա գալա-ընթրիքին եկել Էր բաց ուսերով զգեստով: Թագավորական Էտիկետի կանոնների համաձայն՝ կանայք չպետք Է հանրության մեջ հայտնվեն բաց ուսերով հագուստով: