Foto

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել. տեսանյութ

Թուրք-սիրիական սահմանամերձ Խաթայ պրովինցիայում մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է զինամթերքի պահեստում: Շրջակայքի բնակիչները տարհանվել են, ճանապարհներ՝ փակվել: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Պատճառները դեռ անհայտ են:

Աղբյուր՝ ВЕСТИ.RU