Foto

Ռուսաստանում կտրուկ թանկացել է սև հացը

Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ այս տարվա հուլիսի տվյալներով երկրի խանութներում կտրուկ թանկացել է սև հացի գինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի և հացամթերքի գինը բարձրացել է 7,7%-ով: Միաժամանակ նշվում է, որ հացի գինը բարձրացել է ինֆլյացիայից արագ, սպառողական գների գործակիցը հուլիսին կազմել է 4,6%, իսկ 7 ամսվա ընթացքում՝ 5%:

Ամենաթանկ հացը սև հացն է, այն անցյալ տարվա հուլիսի համեմատ թանկացել է 9,6%:

Աղբյուր՝ Газета.ru