Foto

Խաչանովը Մոնրեալում ընթացող մրցաշարում հաղթեց Վավրինկային

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի Մոնրեալում ընթացող մրցաշարի երկրորդ փուլում Կարեն Խաչանովը հաղթել է շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային: Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ (6:4, 6:7 (3:7), 6:2):

Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի կանադացի Ֆելիկս Օժե-Ալյասիմի հետ: Հանդիպումն այսօր է՝ օգոստոսի 8-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 6 միլիոն դոլարը: