Foto

Վանեցյանը փրկօղակ է նետում Փաշինյանին

ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին կալանքից ազատելը և BBC-ի հայտնի հոդվածը մարտի 1-ի դեպքերը կրկին բերել են հայաստանյան ներքաղաքական ակտիվ օրակարգ: Թեև Հատուկ քննչական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը պնդում էին, որ ի դեմս Գեղամ Պետրոսյանի հայտնաբերվել է մարտի 1-ին կատարված սպանությունների առաջին մեղավորին և վարչապետ Փաշինյանն էլ շտապեց հուզական պահեր ապրել, մեղադրանքն այդպես էլ չհաստատվեց և դա հղի է նույնիսկ քաղաքական բնույթի անկանխատեսելի հետևանքներով:

Երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հետաքրքիր հայտարարություն կատարեց, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվում է հենց մարտի 1-ի իրադարձություններին: Նախկինում, երբ ԱԱԾ տնօրենին հարցնում էին այդ փաստաթղթերի մասին, նա խուսափում էր կոնկրետ պատասխանից, պատճառաբանելով, թե ծառայողական քննություն է ընթանում, և որ դրա ավարտից հետո արդյունքները կհրապարակվեն: Դեռ մինչև երեկ այդ ծառայողական քննության ավարտի, առավել ևս արդյունքների մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր եղել, բայց Արթուր Վանեցյանը «շտապել է» բարձրացնել վարագույրը:

Արդյո՞ք սա չի վկայում այն մասին, որ ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը շտապել են Գեղամ Պետրոսյանին մեղավոր «նշանակել» և հիմա ԱԱԾ տնօրենը փրկօղակ է նետում իր գործընկերներին և վարչապետ Փաշինյանին:

foto
Author: Eduard Saribekyan